Tuesday, August 25, 2009

Աժ-ն «եվրոպականացվում է». նոր կարգեր հայրենի խորհրդարանում

Tert.am.24-8-2009- Աժ նախագահի մամուլի խոսնակ Նաիրի Պետրոյանը և ԱԺ ղեկավարի իրավական հարցերով խորհրդական Արփինե Հովհաննիսյանն այսօր ասուլիս են հրավիրել` փարատելու համար լրատվամիջոցների այն բուռն բողոքներն ու մտահոգությունները, որոնք կապված են լրատվամիջոցների հավատարմագրման նոր կարգի հետ: Նշենք, որ ԱԺ-ն աշնանային նստաշրջանի համար լրատվամիջոցներին և լրագրողներին հավատարմագրելու նոր կարգ է սահմանել, որն առաջացրել է լրագրողների բողոքն այն պարզ պատճառով, որ նոր կարգը խոչընդողտներ և սահմանափակումներ է մտցնում լրագրողների աշխատանքի մեջ: Պետրոսյանը ասել է, որ որևէ խոչընդոտ լրագրողների աշխատանքի հետ կապված չի եղել և չի լինի, և ավելացրել, որ խոսքը միայն նրա մասին է, որ «լրագրողները չեն կարող միշտ քայլել խորհրդարանի միջանցքներով:» Ըստ Աժ նախագահի մամուլի քարուտղարի` նման մոտեցումը նորմալ է և բնորոշ եվրոպական շատ խորհրդարաններին: Արփինե Հովհաննիսյանը, իր հերթին, ավելացրել է, որ խոսքն ընդամենը ԱԺ մուտք գործելու տարբեր ռեժիմների մասին է: Ի դեպ, Նաիրի Պետրոսյանն ասել է նաև, որ, նոր կարգ մշակելիս, Աժ աշխատակազմը խորհրդակցել է խմբակցությունների հետ, որոնց առաջարկությունների ճնշող մեծամասնությունը ներառվել է հավատարմագրման նոր կարգում:

No comments: