Tert.am.24-8-2009- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է հակամարտող երկրներից, այսօր հայտարարել է Ադրբեջանում այցով գտնվող ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին խորհրդական Մարկ Գրոսմանը:
Մարկ Գրոսմանը նշել է, որ ղարաբաղյան համակարտության կարգավորումը չպետք է կախված լինի այլ երկրներից: «Կողմերի հանդիպումները, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումներն ընդհանուր առմամբ ցույց են տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ճիշտ է կազմակերպված: Սակայն կողմերն իրենք պետք է ջանքեր գործադրեն հարաբերությունները կարգավորելու համար և հույսը չդնեն նրա վրա, որ իրենց խնդիրը կլուծեն Արևմուտքը կամ Վաշինգթոնը»,- Գրոսմանի խոսքերն է մեջբերում ANS PRESS-ը:
Tuesday, August 25, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment