Panorama.am – 28-9-2009- Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունների ստորագրումը Թուրքիայում քաղաքկան ճգնաժամ կհարուցի: Ադրբեջանական «1նյուզ.ազ» գործակալության հետ զրույցում նման տեսակետ է հայտնել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմադիր «Ազգային միասնություն» կուսակցության անդամ Ռեշադ Դողրուն: Վերջինս վստահեցրել է, որ իրենց կուսակցությունն ամեն ինչ կանի` արձանագրությունների վավերացմանը խոչընդոտելու համար:
«Թուրք ողջ ժողովուրդն է արդեն ոտքի ելել ու պահանջում է Էրդողանի կառավարությունից` դադարեցնել պարտվողական քաղաքականությունը: Ներկայումս երկրու այնպիսի վիճակ է ստեղծվել, որ անգամ կառավարող կուսակցության կողմնակիցներն են հանդես գալիս այդ պայմանավորվածություններին դեմ ու գտնում են, որ Թուրքիան պետք է կանգնի Ադրբեջանի կողքին: Ես կարծում եմ, որ եթե Էրդողանն ու նրա կուսակցությունը չդադարցնեն իրենց անդրօվկիանոսյան տերերի թելադրանքով Հայաստանին զիջումներ անելը, ապա չի բացառվում, որ երկրում քաղաքական ճգնաժամ ստեղծվի ու ողջ գործընթացը դադարեցվի արտահերթ ընտրություններով: Այդ դեպքում` Ադրբեջանի շահերը ոտնահարելու համար ոչ մի թուրք այս իշխանությանը ձայն չի տալու»,- հայտարարել է Ռեշադ Դողրուն:
Տեղեկացնենք, որ երեկ` սեպտեմբերի 27-ին, Նյու Յորքում ունեցած հանդիպումների ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները ստորագրվելու են հոկտեմբերի 10-ին, որից հետո ներկայացվելու են խորհրդարաններին` անհրաժեշտ ընթացակարգով վավերացվելու համար:
Tuesday, September 29, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment