
Tert.am- 15-9-2009- Միջազգային ճգնաժամային խմբի փոխնախագահ Ալան Դելետրոզը 1news.az-ին տված հարցազրույցում ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա զարգացումների վերաբերյալ ունեցած իր մտորումները:
«Առաջին ուղին այն է, ինչ տեղի է ունենում հիմա: Խնդիրն արդեն 15 տարի է չի լուծվում, և կարելի է դեռևս 50 տարի ապրել առանց լուծման: Սակայն այդ դեպքում շատ վատ կլինի տարածաշրջանի համար, որը կարևոր աշխարհառազմավարական միջանք է հանդիսանում Սև և Կասպից ծովերի միջև:
Երկրորդ տարբերակը պատերազմն է: Դատելով այն գումարներից, որն Ադրբեջանը ներդնում է ժամանակակից բանակ ստեղծելու համար, այս տարբերակը լրջորեն ընդունվում է Բաքվի կողմից: Սակայն դա աղետալի տարբերակ կլինի երկու երկրների համար:
Երրորդ տարբերակն ամենադրականն է` խաղաղ համաձայնություն: Ինչպես ես նշել եմ Հայաստանում տված մամուլի ասուլիսի ժամանակ, կարելի է երկար նստել հաղթանակի վրա, սակայն եթե նայում ենք այլ երկրներին, որտեղ մարդիկ նստած են հաղթանակի վրա, սակայն այնտեղ որևէ դիվանագիտական բան տեղի չի ունենում, մի օր դա կվերածվի աղետի: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բաղադրատոմսը շատերին է հայտնի: 15 տարվա ընթացքում այնտեղ բազմաթիվ փորձագետներ են աշխատել: Հակամարտության կոնկրետ լուծման դրվագները դրված են նրանց սեղանին: Փոխզիջումները պետք է երկկողմանի լինեն»:
No comments:
Post a Comment