Thursday, September 17, 2009

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններն իրական փաստաթղթեր են

/PanARMENIAN.Net/ 16.09.2009 - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հրապարակված Արձանագրություններն իրական փաստաթղթեր են: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Գլոբալիզացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: «Ընդդիմությունը եւ շատ փորձագետներ բազմիցս ընդգծել են, որ Արձանագրություններում, որտեղ նշված է տարածքային ամբողջականության սկզբունքը, ոչինչ չի ասվում ազգերի ինքնորոշման իրավունքի մասին: Հարկավոր է հասկանալ, որ այդ Արձանագրությունները երկկողմ փաստաթղթերն են եւ պարզապես անհեթեթություն է այդ փաստաթղթում բարձրացնել ազգերի ինքնորոշման հարցը»,- հայտնել է քաղաքագետը: Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի փոխադարձ ճանաչմանը` Ստեփան Գրիգորյանը հիշեցրել է, որ լինելով ՄԱԿ անդամ` Հայաստանն ինքնաբերաբար համաձայնել է հարգել ՄԱԿ անդամ երկրների տարածքային ամբողջականությունը:

No comments: