
News.am.21-9-2009- ԱՄՆ-ը պետք է հրաժարվի «իսլամով եւ Իրանով վախեցնելու» իր քաղաքականությունից: Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
«ԱՄՆ ներկա վարչակազմը, չնայած արտաքուստ թվացող բարեկամական հայտարարություններին ու ուղերձներին, շարունակում է իրականացնել իսլամով եւ Իրանիով վախեցնելու իր նախկին քաղաքականությունը»,- ասել է նա ու հավելել, որ դա ուղղված է մահմեդական աշխարհի միասնականության դեմ:
«Հենց այդ քաղաքականության շրջանակներում ամերիկացիները պնդում են, իրանական հրթիռների իբր գոյություն ունեցող վտանգի մասին: Այդ պնդումները սկզբից մինչւ վերջ զրպարտություն են: Իր գոյության 30 տարվա ընթացքում մեր երկիրը երբեք ոչ մեկի վրա չի հարձակվել: Իրանը վարում է բարիդրացիության, բարեկամության եւ եղբայրության քաղաքականություն»,- ընդգծել է այաթոլլան:
No comments:
Post a Comment