Panorama.am 21.11.2009 - Ալբանիայի արևմտյան հատվածում գտնվող Ֆուշե-Կրույա քաղաքի իշխանությունները մտադիր են քաղաքի կենտրոնում կանգնեցնել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի արձանը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Նշենք, որ Ջորջ Բուշը Ֆուշե-Կրույա քաղաք է այցելել 2007 թվականին, որտեղ նրան ընդունել են մեծարանքով:
Նպարեղենի խանութը, սրճարանը և այն բոլոր հաստատությունները, ուր այցելել է նախագահ Բուշը 2007 թվականին, դարձել են տեղական տեսարժան վայրեր, և այդ հաջողությունից այժմ օգտվում են տեղի բնակիչները և օտարերկրյա զբոսաշրջիկները:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, ալբանացիները ԱՄՆ-ին շնորհակալ են ոչ միայն սառը պատերազմից հետո մեկուսացումից դուրս գալու համար, այլև ՆԱՏՕ-ի օգնությամբ 1999 թվականին Կոսովոյի ալբանացիներին սերբերի կողմից էթնիկական զտումներից փրկելու համար:
ԱՄՆ եղել է առաջին երկրներից մեկը, որն անցյալ տարի ճանաչել է Սերբիայից Կոսովոյի անկախությունը:Saturday, November 21, 2009
Ջորջ Բուշի արձանը կտեղադրվի Ալբանիայի փոքրիկ քաղաքի կենտրոնում
Panorama.am 21.11.2009 - Ալբանիայի արևմտյան հատվածում գտնվող Ֆուշե-Կրույա քաղաքի իշխանությունները մտադիր են քաղաքի կենտրոնում կանգնեցնել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի արձանը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Նշենք, որ Ջորջ Բուշը Ֆուշե-Կրույա քաղաք է այցելել 2007 թվականին, որտեղ նրան ընդունել են մեծարանքով:
Նպարեղենի խանութը, սրճարանը և այն բոլոր հաստատությունները, ուր այցելել է նախագահ Բուշը 2007 թվականին, դարձել են տեղական տեսարժան վայրեր, և այդ հաջողությունից այժմ օգտվում են տեղի բնակիչները և օտարերկրյա զբոսաշրջիկները:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, ալբանացիները ԱՄՆ-ին շնորհակալ են ոչ միայն սառը պատերազմից հետո մեկուսացումից դուրս գալու համար, այլև ՆԱՏՕ-ի օգնությամբ 1999 թվականին Կոսովոյի ալբանացիներին սերբերի կողմից էթնիկական զտումներից փրկելու համար:
ԱՄՆ եղել է առաջին երկրներից մեկը, որն անցյալ տարի ճանաչել է Սերբիայից Կոսովոյի անկախությունը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment