Saturday, November 21, 2009

ԱԼԻԵՎԸ ԴԺՎԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ

Lragir.am 21.11.2009 - Մյունխենում նոյեմբերի 22-ին նախատեսված Սարգսյան-Ալիեւ հանդիպման նախօրեին, Ադրբեջանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ: Ըստ Ինտերֆաքսի, Ալիեւն ասել է, թե եթե Մյունխենյան հանդիպումն էլ անցնի անարդյունք, ապա հնարավոր է նոր պատերազմ: Նա ասել է, թե Ադրբեջանը միլիարդներ է ծախսում զինուժի վրա, քանի որ երբեք չի բացառել այդ տարբերակը: Ըստ Ալիեւի, Ադրբեջանն իրավունք ունի ազատագրել տարածքները ռազմական ճանապարհով, եւ միջազգային իրավունքը տալիս է նման իրավունք: Հետաքրքիր է, ինչ է անելու Ալիեւը, եթե Մյունխենյան հանդիպումն անցնի անարդյունք: Թերեւս, կողմերը կպայմանավորվեն հայտարարել, որ հանդիպումն անարդյունք չի անցել:

No comments: