Saturday, November 21, 2009

«Էրգենեկոն»-ի դատավարության ժամանակ դատարանի առաստաղը փլվել է դատավորի գլխին

Panorama.am 21.11.2009 - Արտակարգ պատահար է տեղի ունեցել նախօրեին Թուրքիայի դատարաններից մեկում: Թուրքական «Վաթան» (Vatan) օրաթերթի տեղեկացմամբ` Սիլվիրիի դատարանի սրահում, որտեղ ընթանալիս է եղել «Էրգենեկոնի» գործով հերթական դատավարությունը, առաստաղը մի մասը փլվել է դատավորի վրա: «Դատավոր Քյոքսալ Շենգյունը, ձեռքերով մի կերպ փորձել է պաշտպանվել: Կատարվածի պատճառով դատական նիստն ընդհատվել է»,- տեղեկացնում է «Vatan»-ը` ընդգծելով, որ դատարանի սրահի առաստաղը խարխլվել էր դեռևս սեպտեմբերյան հորդառատ տեղումներից: Պատահարի հետևանքով զոհեր չկան: Նշենք, որ «Էրգենեկոն»-ի գործով ձերբակալված են բազմաթիվ զինվորականներ, պաշտոնաթող գեներալներ և հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք մեղադրվում են Թուրքիայում զինվորական հեղաշրջում նախապատրաստելու մեջ:

No comments: