Saturday, November 21, 2009

Հունաստանը մերժել է Թուրքիայի առջարկը

REOPRT.AM 21.11.2009 - Թուրքիան առաջարկել էր հնգակողմ բանակցություններ սկսել կիպրոսյան հարցի կարգավորման խնդրով: Առաջարկը մերժվել էր նախ Կիպրոսի կողմից, որի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը մատնացույց էր արել այն հանգամանքը, որ լեգիտիմ են հանդիսանում միայն երկկողմ, միջհամայնքային բանակցությունները: Կիպրոսի մերժմանը հաջորդել է Հունաստանի մերժումը, որի փոխարտգործնախարար Դիմիտրիս Դրուցասը ասել է. «Մենք բոլորս պետք է կենտրոնանանք ընթացիկ գործընթացի վրա, որը հանդիսանում է միակ ճիշտը»: Այս մասին տեղեկանում ենք ռուսական «Գազետա»-ից: Հստակեցնենք, որ ներկայումս բանակցությունները ընթանում են կիպրացի հույների և կիպրացի թուրքերի միջև` ՄԱԿ-ի հովանու ներքո: Թուրքիան իր հերթին առաջարկում էր ընդլայնված բանակցություններ` Անկարայի, Աթենքի և Լոնդոնի մասնակցությամբ: Հունաստանը, Թուրքիան և Մեծ Բրիտանիան, համաձայն Կիպրոսի սահմանադրության, ունեն կղզու անկախության երաշխավոր տերությունների կարգավիճակ:

No comments: