NEWS.am 20.11.2009 - Աշխարհի ամենահզոր մահմեդական առաջնորդների մեջ Թուրքիայի վարչապետ Էրդողանը 5-րդն է, իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն՝ ընդամենը 28-րդը։ Այդ մասին հաղորդում է թուրքական Interhaber կայքէջը՝ վկայակոչելով ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի կողմից հրապարակած 500 ուժեղագույն մահմեդական ղեկավարների ցուցակը։
500 հոգանոց ցուցակում հայտնվել է 20 թուրք, որոնցից ամենաբարձր հորիզոնականում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Ցուցակում 13-րդ տեղում է ԱՄՆ-ում ապրող թուրք եւ ամբողջ աշխարհով մեկ գործունեություն ծավալող, իսլամական քարոզիչ՝ Ֆեթուլահ Գյուլենը։ Ցուցակում տեղ են գրավել նաեւ արտգործնախարար՝ Ահմեդ Դավութօղլուն, կրոնական գործերի նախարար՝ Ալի Բարդակօղլուն։
Իսկ աշխարհի ամենահզոր մահմեդական առաջնորդների ցուցակը գլխավորում է Սաուդիան Արաբիայի թագավոր՝ Աբդուլահը, 2-րդը Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին է, 3-րդը՝ Մարրոկոյի թագավոր Մուհամեդը: 4-րդ հորիզոնականում Հորդանանի թագավոր Աբդուլահն է:Saturday, November 21, 2009
Էրդողանն ամենահզոր թուրքն է
NEWS.am 20.11.2009 - Աշխարհի ամենահզոր մահմեդական առաջնորդների մեջ Թուրքիայի վարչապետ Էրդողանը 5-րդն է, իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն՝ ընդամենը 28-րդը։ Այդ մասին հաղորդում է թուրքական Interhaber կայքէջը՝ վկայակոչելով ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի կողմից հրապարակած 500 ուժեղագույն մահմեդական ղեկավարների ցուցակը։
500 հոգանոց ցուցակում հայտնվել է 20 թուրք, որոնցից ամենաբարձր հորիզոնականում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Ցուցակում 13-րդ տեղում է ԱՄՆ-ում ապրող թուրք եւ ամբողջ աշխարհով մեկ գործունեություն ծավալող, իսլամական քարոզիչ՝ Ֆեթուլահ Գյուլենը։ Ցուցակում տեղ են գրավել նաեւ արտգործնախարար՝ Ահմեդ Դավութօղլուն, կրոնական գործերի նախարար՝ Ալի Բարդակօղլուն։
Իսկ աշխարհի ամենահզոր մահմեդական առաջնորդների ցուցակը գլխավորում է Սաուդիան Արաբիայի թագավոր՝ Աբդուլահը, 2-րդը Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին է, 3-րդը՝ Մարրոկոյի թագավոր Մուհամեդը: 4-րդ հորիզոնականում Հորդանանի թագավոր Աբդուլահն է:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment