«ԱՅՍՕՐ» 20.11.2009 - Թուրքական ՏԵՏԱՇ էներգետիկ ընկերությունը չեղյալ է հայտարարել երկրում առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցման համար հայտարարված տենդերը: Այս մասին, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հաղորդագրություն է տարածել ընկերության գլխավոր տնօրեն Դուրան Գեքայը:
Տենդերը չեղյալ է հայտարարվել դրա անցկացման կանոնադրության 31-րդ կետի համաձայն, որը թույլ է տալիս ընկերության ղեկավարությանը չեղյալ հայտարարել այն` առաջարկություններով ծրարը բացելուց հետո:
Նշենք, որ ՏԵՏԱՇ-ի հայտարարծ տենդերի միակ մասնակիցը ռուս-թուրքական կոնսորցիումն էր, որը բաղկացած էր «Атомстройэкспорт» ՓԲԸ-ից, «Интер РАО ЕЭС» ԲԲԸ-ից և «Парк Текник» ընկերությունից:
Saturday, November 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment