Օրաթերթի հարցերին պատասխանել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։
- Թուրքիան վերջին շրջանում աննախադեպ ակտիվացրել է Ղարաբաղի հարցը հայ-թուրքական հարաբերությունների փաթեթի մեջ խցկելու ուղղությամբ գործադրվող ջանքերը։
Վտանգ չե՞ք տեսնում, որ թուրքական դիվանագիտությունը կարող է իր տեսակետը փաթաթել միջազգային հանրությանը։
- Չշտապենք հետևություններ անել։ Իրոք, կան որոշ անհանգստացնող հանգամանքներ, օրինակ, Ռուսաստանի արտգործնախարարության մամլո խոսնակի երկդիմի հայտարարությունը։ Բայց դրան ի հակակշիռ, կան նաև այլ հայտարարություններ, օրինակ, Շվեյցարիայի արտգործնախարարը վերջերս հայտարարեց, որ դրանք զուգահեռ գործընթացներ են և չեն խաչաձևվում։ Ամեն դեպքում, և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը սպասողական վիճակում են՝ Մոսկվան և հատկապես Վաշինգտոնը ուշի-ուշով հետևում են իրադարձությունների զարգացմանը՝ առայժմ չփորձելով Թուրքիային իրենց կողմը քաշել
... Ինչ վերաբերում է Թուրքիային, փորձելով Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորել հայ-ադրբեջանական հարաբերություններով, այդ երկիրը ակամա նսեմացնում է Ադրբեջանի դերը որպես ինքնիշխան պետության։ Ստացվում է, որ չկա Ադրբեջան պետություն, կա Թուրքիա, որի մի մասը գտնվում է Հարավային Կովկասում, և, ուրեմն, մենք Ադրբեջանի հետ խոսելու բան չունենք՝ պետք է Թուրքիայի հետ բանակցենք, եթե ուզում ենք լուծել մեր հարցերը։ Դե, եթե այդպես է, թող Ադրբեջանը պաշտոնապես հայտարարի, որ ի վիճակի չէ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, և լիազորի Թուրքիային ներկայացնելու իր շահերը բանակցային գործընթացում։ Այլապես անտրամաբանական է՝ ինչո՞ւ պետք է Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները պայմանավորված լինեն երրորդ երկրի հետ հարաբերություններով...
Աղբյուր Tert.am 21.11.2009Saturday, November 21, 2009
«Հայոց աշխարհ». Ադրբեջանը փորձում է փոխել բանակցությունների մեթոդաբանությունը

Աղբյուր Tert.am 21.11.2009
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment