Saturday, November 21, 2009

Սահակաշվիլին, քնած մնալով, ուշացել է պաշտոնական հանդիպմանը

7or.am 21.11.2009 - Հավանաբար Վրաստանի ղեկավարը չի հաշվարկել իր ուժերը։ Lenta. ru-ն գրում է որ, Կիև կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Միխաիլ Սաքհակաշվիլին բացի Վիկտոր Յուշչենկոյի հետ հանդիպումից նախատեսել էր «մշակութային ծրագիր»։ Չորեքշաբթի երեկոյան Սահակաշվիլին մասնակցել է հեռուստաշոուիի, իսկ գիշերը զբոսնել է Կրեշյատիկով, որից հետո մինչև լույս մնացել է գիշերային ակումբներից մեկում։ Արդյունքում, իր իսկ խոսքերով, քնած մնալու պատճառով, Վրաստանի նախագահը ուշացել է Վիկտոր Յուշչենկոյի հետ պաշտոնական հանդիպմանը։ Ըստ Bakililar.az-ի Վրաստանի նախագահի արտաքին տեսքը հաստատում էր նրա քնած մնալու վարկածը։

No comments: