Tuesday, November 10, 2009

Էրդողանը ԱՄՆ նախագահին հորդորելու է լծվել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման գործընթացին

7oր 9.11.2009 - Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հետ կայանալիք հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկել Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբամայի հետ։ Հղում կատարելով «Cumhuriyyet» թերթին՝ «АПА»-ն գրում է, որ Էրդողանը մտադիր է ղարաբաղյան հակամարտության հարցը լուծել մինչև 2010թ. ավարտը։ Հակառակ դեպքում Անկարան կդադարեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մասնավորապես Էրդողանն Օբամային խնդրելու է արագացնել Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման գործընթացը, և պահանջելու է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան ավելի որոշակիացնեն կարգավորման հետ կապված իրենց դիրքորոշումը։ Հիշեցնենք, որ Էրդողանը Վաշինգտոն կայցելի դեկտեմբերի 7-ին։

No comments: