Ա1+- 9-11-2009- Ուղիղ 20 տարի առաջ' նոյեմբերի 8-ին ֆեդերատիվ եւ դեմոկրատական Գերմանիաները տարանջատող հայտնի պատը փլուզվեց:
«Այդ պատը սովորական չէր, այն շատ խորհրդավոր եւ ռեալ գործընթաց սկսեց: Այն քարե պատ չէր, այն պատ էր, որը մարդկանց հոգեբանության մեջ հաղթահարվեց»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը:
Նա գտնում է, որ Բեռլինյան պատի քանդումը նպաստեց նաեւ Խորհրդային միության ժողովուրդների անկախացմանը. «Չեխիա, Լեհաստան, Ռումինիա, Հունգարիա, Մերձբալթյան եւ այնուհետեւ Հարավկովկասյան հանրապետություններ, այս բոլոր երկրները ազատականացման լուրջ գործընթաց սկսեցին, որի նախատիպը, դրոշակակիր Բեռլինի պատի քանդումն էր: Այս առումով Բեռլինի պատի քանդումը 21-րդ դարի մեծագույն իրադարձություններից էր, որ գործընթացը շարունակվում է մինչ օրս»:
Ըստ Արամ Մանուկյանի' Բեռլինի պատի քանդումը ոգի եւ փորձ տվեց նաեւ Հայաստանի անկախացմանը: Նրա կարծիքով, եթե մեր իշխանությունները մի փոքր հեռատես լինեին, ապա Բեռլինի պատի քանդման մոդելը կարող էր նպաստել նաեւ ԼՂ հարցի կարգավորմանը:
«Եթե իշխանությունները կարողանային պահպանել ԼՂ-ի ստատուս քվոն, ապա մեր եւ Ադրբեջանի' ԵՄ-ում հայտնվելու դեպքում' սահմանները չէին լինի գերակա դերում եւ գերակա կլինեին շփումները, համագործակցությունը: Դա կլիներ իդեալական լուծում: Այսօրվա իշխանությունների շտապողականությունը, ոչ հավասարակշիռ պահվածքը, արկածախնդրությունը չնպաստեցին այդ սցենարի իրականացմանը»,- ասաց պարոն Մանուկյանը: Նա համոզված է, որ այս 20 տարիների ընթացքում ՀՀ-ն, Վրաստանը եւ Ադրբեջանը կարող էին լինել ԵՄ անդամ կամ հայցվոր անդամ. «Այսօր' ԼՂ հակամարտության զինադադարից 15 տարի անց, մենք որեւէ առաջընթաց չունենք խաղաղության գործընթացում»:
Հիշեցնենք, որ աշխարհի ներկա եւ նախկին շատ ղեկավարներ այսօր տասնյակ հազարավոր գերմանացիների հետ կմասնակցեն Բեռլինյան պատի փլուզման 20-րդ ամյակի առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին:
Բեռլինի պատը՝ «սառը պատերազմի» ամենանշանակալի խորհրդանիշներից մեկը, քանդվեց 1989 թվականի նոյեմբերի 9-ին՝ շաբաթներ շարունակված ժողովրդական ցույցերի արդյունքում։Tuesday, November 10, 2009
«Բեռլինի պատը միայն քարե պատ չէր»
Ա1+- 9-11-2009- Ուղիղ 20 տարի առաջ' նոյեմբերի 8-ին ֆեդերատիվ եւ դեմոկրատական Գերմանիաները տարանջատող հայտնի պատը փլուզվեց:
«Այդ պատը սովորական չէր, այն շատ խորհրդավոր եւ ռեալ գործընթաց սկսեց: Այն քարե պատ չէր, այն պատ էր, որը մարդկանց հոգեբանության մեջ հաղթահարվեց»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը:
Նա գտնում է, որ Բեռլինյան պատի քանդումը նպաստեց նաեւ Խորհրդային միության ժողովուրդների անկախացմանը. «Չեխիա, Լեհաստան, Ռումինիա, Հունգարիա, Մերձբալթյան եւ այնուհետեւ Հարավկովկասյան հանրապետություններ, այս բոլոր երկրները ազատականացման լուրջ գործընթաց սկսեցին, որի նախատիպը, դրոշակակիր Բեռլինի պատի քանդումն էր: Այս առումով Բեռլինի պատի քանդումը 21-րդ դարի մեծագույն իրադարձություններից էր, որ գործընթացը շարունակվում է մինչ օրս»:
Ըստ Արամ Մանուկյանի' Բեռլինի պատի քանդումը ոգի եւ փորձ տվեց նաեւ Հայաստանի անկախացմանը: Նրա կարծիքով, եթե մեր իշխանությունները մի փոքր հեռատես լինեին, ապա Բեռլինի պատի քանդման մոդելը կարող էր նպաստել նաեւ ԼՂ հարցի կարգավորմանը:
«Եթե իշխանությունները կարողանային պահպանել ԼՂ-ի ստատուս քվոն, ապա մեր եւ Ադրբեջանի' ԵՄ-ում հայտնվելու դեպքում' սահմանները չէին լինի գերակա դերում եւ գերակա կլինեին շփումները, համագործակցությունը: Դա կլիներ իդեալական լուծում: Այսօրվա իշխանությունների շտապողականությունը, ոչ հավասարակշիռ պահվածքը, արկածախնդրությունը չնպաստեցին այդ սցենարի իրականացմանը»,- ասաց պարոն Մանուկյանը: Նա համոզված է, որ այս 20 տարիների ընթացքում ՀՀ-ն, Վրաստանը եւ Ադրբեջանը կարող էին լինել ԵՄ անդամ կամ հայցվոր անդամ. «Այսօր' ԼՂ հակամարտության զինադադարից 15 տարի անց, մենք որեւէ առաջընթաց չունենք խաղաղության գործընթացում»:
Հիշեցնենք, որ աշխարհի ներկա եւ նախկին շատ ղեկավարներ այսօր տասնյակ հազարավոր գերմանացիների հետ կմասնակցեն Բեռլինյան պատի փլուզման 20-րդ ամյակի առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին:
Բեռլինի պատը՝ «սառը պատերազմի» ամենանշանակալի խորհրդանիշներից մեկը, քանդվեց 1989 թվականի նոյեմբերի 9-ին՝ շաբաթներ շարունակված ժողովրդական ցույցերի արդյունքում։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment