Tuesday, November 10, 2009

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

«ԱԶԳ», 10-11-2009- Ադրբեջանցիները կրկին հիստերիայի մեջ են ընկել: Այս անգամ նրանց «ջղայնացել է» Euronews հեռուստաընկերությունը: Հեռուստաընկերության կայքում կատարված նորացումից հետո «Եղանակի տեսություն» բաժնում Ադրբեջանը բացակայել է այն երկրների ցուցակից, որոնց եղանակի տեսությունը զետեղված էր կայքէջում: Նախկինում, ի տարբերություն Հայաստանի ու Վրաստանի, որոնք գտնվում էին եվրոպական երկրների ցանկում, Ադրբեջանը զետեղված էր ասիական երկրների ցանկում: Մինչդեռ այժմ հեռուստաընկերության աշխատակիցների «թեթեւ ձեռքով» Ադրբեջանն ընդհանրապես անտեսվեց: Այս իրադարձությունն անտարբեր չի թողել ադրբեջանական ԶԼՄ-ներին: Ադրբեջանցիներն այդ փաստը համարել են արհամարհանք ու վիրավորանք, թե հեռուստաընկերության համար Ադրբեջանը քարտեզի վրա ընդհանրապես գոյություն չունի: Այս կապակցությամբ դյուրագրգիռ ադրբեջանցիները հայտարարել են համազգային արշավ` ուղղված «աշխարհագրական արդարության վերականգնմանը»:

No comments: