Tuesday, November 10, 2009

ԱՄՆ–ը և Ռուսաստանն աշխատում են միմյանց հետ հայ–թուրքական հարաբերությունների ոլորտում. Քլինթոն

Tert.am 10.11.2009 - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը գոհ է, թե ինչպես են զարգանում ռուս-ամերիկյան հարաբերությունները վերջին ամիսների ընթացքում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հիլարի Քլինթոնը, մեկնաբանելով Մոսկվայի և Վաշինգթոնի հարաբերությունները, ընդգծել է, որ շատ գոհ է վերջերս նկատվող արդյունքներից։ Ինչպես հիշեցրել է ԱՄՆ պետքարտուղարը, Օբամայի վարչակազմը հռչակել է ռուս-ամերիկյան կապերը «վերբեռնելու» ուղեգիծը։ «Մենք ցանկանում ենք աշխատել ռուսների հետ ամեն ոլորտում, որտեղ որ հնարավոր է, փոքրացնել տարաձայնությունների շրջանակը...Մենք աշխատում ենք բոլոր հարցերի շուրջ՝ սկսած Հյուսիսային Կորեայից մինչև Հայաստանն ու Թուրքիան»,- վստահեցրել է Հիլարի Քլինթոնը։

No comments: