Tuesday, November 10, 2009

Էրդողանի համար ավելի լավ է Սուդանի նախագահը, քանի Իսրայելի վարչապետը

/PanARMENIAN.Net/ 09.11.2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնեց, որ գերադասում է հաղորդակցվել Սուդանի նախագահ Օմար Հասան Ալ Բաշիրի հետ, այլ ոչ թե Իսրայելի կառավարության ղեկավար Բինյամին Նետանյահուի: Էրդողանի հայտարարությունը հնչեց այսօր բարեկամական այցով Անկարա ժամանած Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպմանը եւ կոչ արվեց պարզելու Ալ Բաշիրի Թուրքիա կատարելիք այցը չեղյալ հայտարարելու պատճառները: Էրդողանի խոստովանությամբ, ինքն ընդունակ չէ հարգալից զրույց վարել Նետանյահուի հետ այն ՙհանցագործությունների՚ պատճառով, որոնք իրագործել է ՑԱՀԱԼ-ը Գազայի սեկտորում ՙՁուլած արճիճ՚ գործողությունն իրականացնելու ժամանակ: ՙԵս մտադիր եմ հաղորդել Նետանյահուին, որ Գազայի հանցագործություններն անընդունելի են: Մուսուլմանները երբեք նման քայլի չէին դիմի՚,- նշեց Էրդողանը, հաղորդում է nashe.orbita.co.il-ը: Ալ Բաշիրը մեղադրվում է ռազմական հանցագործությունների, սեփական ժողովրդի հանդեպ ցեղասպանություն եւ մարդկության դեմ հանցագործություններ իրագործելու համար: Փորձագետների հաշվարկով, նա մեղավոր է Սուդանի 35 000 քաղաքացիների մահվան համար, իսկ նրա գործողությունները սովամահության են դատապարտել երկրի ավելի քան 80 000 բնակիչների:

No comments: