Panorama.am 10.11.2009 - Ինն առաջատար ընկերություններ` ԱՊՀ տնտեսական տարածաշրջանի երկրներից, ձեռնամուխ են եղել նոր մասնագիտական ցանցի (CIS Leading Counsel Network) ստեղծմանը: Այն կընդլայնի այս արագ զարգացող տարածաշրջանի շուկայում խորհրդատվական ծառայություններ մատուցելու հնարավորությունները: Մասնակից ընկերություններին հնարավորություն կընձեռվի արդյունավետ աշխատանք իրականացնել հաճախորդների հետ` իրենց ազգային իրավաբանական դաշտից դուրս, տեղեկացնում են Ամերիա բանկից:
CIS Leading Counsel Network միավորում է ինն առաջատար իրավաբանական ընկերություններ Հայաստանից (Ameria), Ադրբեջանից (FINA LLP), Բելառուսից (Власова, Михель и Партнеры), Ղազախստանից (Aequitas), Ղրղզստանից (Kalikova & Associates), Մոլդովայից (Turcan & Turcan), Ռուսաստանից (Егоров, Пугинский, Афанасьев и партнеры), Թուրքմենստանից (АСТ) և Ուկրաինայից (RULG – Ukrainian Legal Group): Ցանցի նախագահն ընտրվում է մասնակից ընկերությունների ղեկավարներից` հաջորդականության կարգով: Միավորումն իր առջև նպատակ է դրել ստեղծել միջազգային մասնագիտական չափանիշների և մասնակից ընկերությունների` իրենց ազգային շուկաներում ձեռք բերված առանձնահատուկ փորձի համադրությունը: Այս շուկաները միջազգային ներդրումային հանրության համար շարունակաբար էլ ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում:
Ըստ տեղեկատվության, LCN-ի մասնակիցներն ունեն արդյունավետ համագործակցության բազմամյա փորձ: Ցանցի ներքո միավորումը ժամանակով փորձված հարաբերությունները վեր կհանի մի նոր մակարդակի հարթության վրա, ինչը հնարավորություն կտա հաճախորդներին առաջարկել համատեղ աշխատանքային խմբերի ծառայություններ`դինամիկ զարգացող այդ տարածաշրջանի ամբողջ տարածքում:
LCN-ի մասնակից ընկերությունների ռեսուրսների միավորումը կընդլայնի վերջիններիս հնարավորությունները օգտվելու իրավաբանական ընկերությունների գործունեության ոլորտում տեխնիկական հագեցվածության վերջին նվաճումներից, տվյալների կառավարման և կադրերի պատրաստման համակարգերից: Ավելին, նախատեսվում են ամենամյա կրթական ծրագրեր LCN –ի մասնակից ընկերությունների իրավաբանների համար, ինչպես նաև պարբերական սեմինարներ հաճախորդների համար, որոնց շնորհիվ վերջիններն աննախադեպ հասանելիության հնարավորություն կստանան ԱՊՀ տնտեսական տարածաշրջանի ազգային շուկաների մասին տեղեկատվությանը:
Անդամակցությունը LCN-ին չի պարտադրում մասնակիցների համար համագործակցության բացառիկ պարտավորություններ: Նրանք կարող են հարաբերություններ հաստատել ցանցի անդամ չհանդիսացող ցանկացած ընկերության հետ:Tuesday, November 10, 2009
ԱՊՀ երկրների իրավաբանական դաշտի առաջատարները ստեղծում են CIS Leading Counsel Network (LCN)
Panorama.am 10.11.2009 - Ինն առաջատար ընկերություններ` ԱՊՀ տնտեսական տարածաշրջանի երկրներից, ձեռնամուխ են եղել նոր մասնագիտական ցանցի (CIS Leading Counsel Network) ստեղծմանը: Այն կընդլայնի այս արագ զարգացող տարածաշրջանի շուկայում խորհրդատվական ծառայություններ մատուցելու հնարավորությունները: Մասնակից ընկերություններին հնարավորություն կընձեռվի արդյունավետ աշխատանք իրականացնել հաճախորդների հետ` իրենց ազգային իրավաբանական դաշտից դուրս, տեղեկացնում են Ամերիա բանկից:
CIS Leading Counsel Network միավորում է ինն առաջատար իրավաբանական ընկերություններ Հայաստանից (Ameria), Ադրբեջանից (FINA LLP), Բելառուսից (Власова, Михель и Партнеры), Ղազախստանից (Aequitas), Ղրղզստանից (Kalikova & Associates), Մոլդովայից (Turcan & Turcan), Ռուսաստանից (Егоров, Пугинский, Афанасьев и партнеры), Թուրքմենստանից (АСТ) և Ուկրաինայից (RULG – Ukrainian Legal Group): Ցանցի նախագահն ընտրվում է մասնակից ընկերությունների ղեկավարներից` հաջորդականության կարգով: Միավորումն իր առջև նպատակ է դրել ստեղծել միջազգային մասնագիտական չափանիշների և մասնակից ընկերությունների` իրենց ազգային շուկաներում ձեռք բերված առանձնահատուկ փորձի համադրությունը: Այս շուկաները միջազգային ներդրումային հանրության համար շարունակաբար էլ ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում:
Ըստ տեղեկատվության, LCN-ի մասնակիցներն ունեն արդյունավետ համագործակցության բազմամյա փորձ: Ցանցի ներքո միավորումը ժամանակով փորձված հարաբերությունները վեր կհանի մի նոր մակարդակի հարթության վրա, ինչը հնարավորություն կտա հաճախորդներին առաջարկել համատեղ աշխատանքային խմբերի ծառայություններ`դինամիկ զարգացող այդ տարածաշրջանի ամբողջ տարածքում:
LCN-ի մասնակից ընկերությունների ռեսուրսների միավորումը կընդլայնի վերջիններիս հնարավորությունները օգտվելու իրավաբանական ընկերությունների գործունեության ոլորտում տեխնիկական հագեցվածության վերջին նվաճումներից, տվյալների կառավարման և կադրերի պատրաստման համակարգերից: Ավելին, նախատեսվում են ամենամյա կրթական ծրագրեր LCN –ի մասնակից ընկերությունների իրավաբանների համար, ինչպես նաև պարբերական սեմինարներ հաճախորդների համար, որոնց շնորհիվ վերջիններն աննախադեպ հասանելիության հնարավորություն կստանան ԱՊՀ տնտեսական տարածաշրջանի ազգային շուկաների մասին տեղեկատվությանը:
Անդամակցությունը LCN-ին չի պարտադրում մասնակիցների համար համագործակցության բացառիկ պարտավորություններ: Նրանք կարող են հարաբերություններ հաստատել ցանցի անդամ չհանդիսացող ցանկացած ընկերության հետ:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment