NEWS.am 19.11.2009 - Նոյեմբերի 19-ին, գիշերը փլուզվել է 1356թ. կառուցված Թբիլիսի քաղաքի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ գմբեթավոր եկեղեցին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Վիրահայոց թեմի մամլո դիվանից:
Բացի մեծ գմբեթից, եկեղեցու երեք անկյուններում դրսից շինված էին փոքր գմբեթներ, որոնցից մեկը ծառայում էր որպես զանգակատուն: 1763թ. Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին հիշատակվում է որպես Հաղպատի թեմի մեջ մտնող Թիֆլիսի յոթ եկեղեցիներից մեկը: 1789թ. եկեղեցու արեւմտյան մասում կառուցվում է զանգակատունը: 1795թ. եկեղեցին թալանվում է պարսիկների կողմից, բայց շնորհիվ Տ. Գրիգոր ավագ քահանա Տեր-Շմավոնյանի՝ հնարավոր է դառնում պահպանել եկեղեցապատկան իրերի մի մասը: 1852-93թ.թ. եկեղեցում կատարվել են մասնակի նորոգումներ: Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում են ամփոփված մանկավարժ-խմբագիր Նիկողայոս Խոտորյանը, բարեգործ Բարսեղ Հովսեփյան-Խոջայանցը, ինչպես նաեւ եկեղեցու սպասավորներ:
Խորհրդային տարիներին եկեղեցին փակվելով, վերածվել է ազգագրական թանգարանի, ապա պահեստի, իսկ 1990թ., որակվելով որպես վթարային եւ ոչ ենթակա վերանորոգման, վերջնականապես փակվեց:
Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին այն հինգ եկեղեցիներից մեկն է, որը Վիրահայոց թեմին վերադարձնելու նպատակով Սուրբ Էջմիածնի եւ թեմի կողմից բազմաթիվ դիմումներ են հղվել Վրաստանի ղեկավարությանը, պատրիարքարանին, միջազգային կազմակերպություններին: Խնդիրը բազմիցս բարձրացվել է նաեւ մամուլի միջոցով, ավաղ, բոլոր դիմումները Վրաստանի իշխանությունների կողմից մնացել են անպատասխան: Մուղնեցոց Սուրբ Գեւորգը Թիֆլիսի Նորաշեն, Շամխորեցոց Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Երեւանցոց Սուրբ Մինաս եւ Ախալցխային Սուրբ Նշան եկեղեցիների հետ Վրաց պատրիարքարանի կողմից արհեստականորեն հռչակվել է վիճելի, որով էլ արդարացվում է եկեղեցիների չվերադարձվելը: Հարկ է նշել, որ սա երկրորդ փլուզված եկեղեցին է, առաջինը Շամխորեցեց Սուրբ Աստվածածինն է, որը փլուզվեց 1989թ.-ին:
«Կարծում ենք այս ամենի պատասխանատվությունը պետք է կրի Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունը, որի բալանսում է գտնվում եկեղեցին: Այս ամենը այն տպավորությունն է թողնում, թե Վրաց պատրիարքարանը եւ իշխանությունները, չլուծելով եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցը եւ պատշաճ ուշադրություն չդարձնելով նշված եկեղեցիների պահպանությանը, միտումնավոր ոչնչացնում են հայ մշակույթի կարեւոր հուշարձանները»,- ասված է Վիրահայոց թեմի մամլո դիվանի տարածած հայտարարության մեջ:Friday, November 20, 2009
Թբիլիսիում փլվել է հայկական եկեղեցին
NEWS.am 19.11.2009 - Նոյեմբերի 19-ին, գիշերը փլուզվել է 1356թ. կառուցված Թբիլիսի քաղաքի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ գմբեթավոր եկեղեցին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Վիրահայոց թեմի մամլո դիվանից:
Բացի մեծ գմբեթից, եկեղեցու երեք անկյուններում դրսից շինված էին փոքր գմբեթներ, որոնցից մեկը ծառայում էր որպես զանգակատուն: 1763թ. Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին հիշատակվում է որպես Հաղպատի թեմի մեջ մտնող Թիֆլիսի յոթ եկեղեցիներից մեկը: 1789թ. եկեղեցու արեւմտյան մասում կառուցվում է զանգակատունը: 1795թ. եկեղեցին թալանվում է պարսիկների կողմից, բայց շնորհիվ Տ. Գրիգոր ավագ քահանա Տեր-Շմավոնյանի՝ հնարավոր է դառնում պահպանել եկեղեցապատկան իրերի մի մասը: 1852-93թ.թ. եկեղեցում կատարվել են մասնակի նորոգումներ: Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում են ամփոփված մանկավարժ-խմբագիր Նիկողայոս Խոտորյանը, բարեգործ Բարսեղ Հովսեփյան-Խոջայանցը, ինչպես նաեւ եկեղեցու սպասավորներ:
Խորհրդային տարիներին եկեղեցին փակվելով, վերածվել է ազգագրական թանգարանի, ապա պահեստի, իսկ 1990թ., որակվելով որպես վթարային եւ ոչ ենթակա վերանորոգման, վերջնականապես փակվեց:
Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին այն հինգ եկեղեցիներից մեկն է, որը Վիրահայոց թեմին վերադարձնելու նպատակով Սուրբ Էջմիածնի եւ թեմի կողմից բազմաթիվ դիմումներ են հղվել Վրաստանի ղեկավարությանը, պատրիարքարանին, միջազգային կազմակերպություններին: Խնդիրը բազմիցս բարձրացվել է նաեւ մամուլի միջոցով, ավաղ, բոլոր դիմումները Վրաստանի իշխանությունների կողմից մնացել են անպատասխան: Մուղնեցոց Սուրբ Գեւորգը Թիֆլիսի Նորաշեն, Շամխորեցոց Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Երեւանցոց Սուրբ Մինաս եւ Ախալցխային Սուրբ Նշան եկեղեցիների հետ Վրաց պատրիարքարանի կողմից արհեստականորեն հռչակվել է վիճելի, որով էլ արդարացվում է եկեղեցիների չվերադարձվելը: Հարկ է նշել, որ սա երկրորդ փլուզված եկեղեցին է, առաջինը Շամխորեցեց Սուրբ Աստվածածինն է, որը փլուզվեց 1989թ.-ին:
«Կարծում ենք այս ամենի պատասխանատվությունը պետք է կրի Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունը, որի բալանսում է գտնվում եկեղեցին: Այս ամենը այն տպավորությունն է թողնում, թե Վրաց պատրիարքարանը եւ իշխանությունները, չլուծելով եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցը եւ պատշաճ ուշադրություն չդարձնելով նշված եկեղեցիների պահպանությանը, միտումնավոր ոչնչացնում են հայ մշակույթի կարեւոր հուշարձանները»,- ասված է Վիրահայոց թեմի մամլո դիվանի տարածած հայտարարության մեջ:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment