Friday, November 20, 2009

Տեր-Պետրոսյանի «էստի համեցեք»–ը իշխանությունը չի ընդունում

Tert.am 20.11.2009 - «Լևոն Տեր–Պետրոսյանը դեդեկտիվ, գաղտնի իրավիճակ չի ստեղծել»,– այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն՝ արձագանքելով հարցին, թե արդյո՞ք Լևոն Տեր–Պետրոսյանի վերջին ելույթը համագործակցության առաջարկ էր իշխանությանը։ Գալուստ Սահակյանն ասել է, որ առաջին նախագահի վերջին ելույթը չի կարող քաղաքական հետագա զարգացումների վրա ազդեցություն ունենալ ու հետո էլ հավելել է, որ իրենք ընդունում են ուղիղ համագործակցության առաջարկները։ «Մեր համար ընդունելի չէ «էստի համեցեք»–ը, մենք ուղիղ համագործակցության կողմնակից ենք»,– մասնավորապես հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահը։

No comments: