Tuesday, December 29, 2009

Ցանկանում են Անկարան եւ Բաքուն դա թե ոչ, այսօր կա անկախ Ղարաբաղ

/PanARMENIAN.Net/ 28.12.2009 - Մինչ շարունակվում է ղարաբաղյան հակամարտության գործընթացը, առաջխացման հույս կա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, կարեւոր հարցը` ԼՂՀ-ի կարգավիճակն է: «Առանց Ղարաբաղի ժողովրդի երկրի ճակատագիրը չի որոշվի», -նշել է նա, ավելացնելով, որ հարցի լուծման բանալին Ղարաբաղում է գտնվում: «Ի վերջո, այդ հակամարտությունը ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է», - ընդգծել է Շարմազանովը: Նրա խոսքերով, ցանկանում են Անկարան եւ Բաքուն դա թե ոչ, այսօր կա անկախ Ղարաբաղ: «Ղարաբաղի հարցը մեզ համար փաստորեն լուծված է, մենք պետք է հասնենք դրան, որպեսզի ԼՂՀ-ն անկախ դառնա դե-յուրե», - ընդգծել է նա: Նա մեկնաբանեց նաեւ Թուրքիայի ցանկությունը դառնալ միջնորդ այդ հակամարտության մեջ. «1991 թ-ց Անկարան ցանկանում է միջնորդ դառնալ, սակայն ո՞վ նրան դա թույլ կտա»:

No comments: