A1+. 3-12-2009- ԱՄՆ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի քաղաքականության հարցերով պաշտպանության փոխքարտուղարի տեղակալ Սելեսթ Վոլանդերը այսօր հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին և այլոց: Նրանք քննարկել են ԱՄՆ և Հայաստանի միջև անվտանգության համագործակցությանը վերաբերող հարցեր:
Պաշտպանության փոխքարտուղարի տեղակալը այցելեց խաղաղապահ բրիգադ: Դոկտոր Վոլանդերը ասաց. «Միացյալ Նահանգները գնահատում է Հայաստանի հետ գործընկերությունը, որն իր օժանդակությունն է ցուցաբերել ՆԱՏՕ-ին և դաշնային ուժերին` Կոսովոյի, Իրաքի և շուտով Աֆղանստանի խաղաղարար ուժերում իր մասնակցությամբ»:
Հանդիպումների ընթացքում դ-ր Վոլանդերը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացվող գործընթացին և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Օբամայի վարչակազմի պատրաստակամությունը` ընդգծելով ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և մարդկանց ինքնորոշման հիմնարար սկզբունքները:
Ռուսաստանի և Եվրասիայի անվտանգության հարցերով երկարամյա փորձառություն ունեցող փորձագետ դ-ր Վոլանդերը Պաշտպանության քարտուղարությունում աշխատանքի է անցել անցյալ ամռանը: Նա Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր է, սակայն այժմ չի դասավանդում:
Նախկինում որպես հրավիրյալ պրոֆեսոր դասավանդել է Ջորջթաուն համալսարանում (2006-2008թթ.), եղել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի տնօրեն և ավագ գիտաշխատող 2001-2006թթ., Արտաքին հարաբերությունների խորհրդի ավագ գիտաշխատող 2000-2001թթ. և կառավարման պրոֆեսոր Հարվարդի համալսարանում 1989-2000թթ.:
Thursday, December 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment