Friday, December 25, 2009

Թուրքիայում Արձանագրությունների վավերացման հավանականությունը նվազել է , սակայն չի վերացել

/PanARMENIAN.Net/ 24.12.2009 - Թուրքիայում Արձանագրությունների վավերացման հավանականությունը նվազել է , սակայն չի վերացել եւ մնում է որպես քաղաքական հեռանկար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքապետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Արձանագրությունների վավերացման ժամկետները թուրքական խորհրդարանում նույնն են մնացել` 2010 թ-ի մարտ-ապրիլ ամիսներ: Թուրքական կողմի համար Արձանագրությունների վավերացման լուրջ ժամկետ է ապրիլի 24-ը», - ասել է նա: Նրա խոսքերով, եթե Անկարան չվավերացնի Արձանագրությունները, ապա դա Թուրքիան լուրջ կորուստների կունենա: «Թուրքիայի գործադիր իշխանությունը ցանկանում է վավերացնել Արձանագրությունները, սակայն երկրում ավելացել են խնդիրները, այդ թվում քրդական խնդիրը: Սակայն իրական վավերացման գործընթացի դանդաղեցում հազիվ թե կարելի է ակնկալել», - ասել է նա:

No comments: