Thursday, December 3, 2009

Արձանագրությունների վավերացումը Թուրքիայի խորհրդարանի օրակարգում չէ

Report.am. 3-12-2009- Թուրքիայի Մեծ ազգային ժողովի իշխող` «Արդարություն և կայունություն» կուսակցության խմբակցության փոխնախագահ Զեյնեբ Դաղին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ուշացումը կապված է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունների հետագա զարգացման հետ: «Արձանագրությունները կարող են վավերացվել միայն Թուրքիայի ցանկության դեպքում: Ոչ ոք չի կարող ճնշում բանեցնել Թուրքիայի վրա այս գործընթացում, քանի որ երկիրը ղեկավարում է թուրք ժողովուրդը: Մենք չենք գործում դրսից եկող կարգադրությամբ»-, ասել է պատգամավորը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիան կվավերացնի արձանագրությունները մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Զեյնեբ Դաղին ասել է. «Մենք ուշադրությամբ հետևում ենք խաղաղ գործընթացի զարգացմանը: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կլուծվի խնդիրը: Մեր որոշ հարևանների քմահաճույքները խանգարում են Թուրքիային հասնելու իր նպատակներին: Ես միայն կարող եմ ասել, որ արձանագրությունների վավերացումը օրակարգում չէ և ըստ ամենայնի՝ չի լինի մոտակա ժամանակում»:

No comments: