Thursday, December 3, 2009

Թուրքիայի պետնախարար. «Դժվար կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատել՝ առանց ղարաբաղյան խնդրի առաջընթացի»

Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցություններին թուրքական պատվիրակության ղեկավար և Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բախիշը հաստատել է հայ-ադրբեջանական խնդրի լուծման անհրաժեշտությունը։ «Ադրբեջանցիները մեր եղբայրներն են, և դժվար կլինի Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կարգավորել՝ առանց այդ խնդրում առաջընթացի հասնելու»,-հավելել է նա։ Է. Բախիշն ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է խաղաղարար դերակատարություն ունենալ հարավկովկասյան տարածաշրջանում, և նշել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսումն օգտակար կլինի ողջ տարածաշրջանի համար։ Պատասխանելով երկու արձանագրությունների վավերացման հնարարավորության մասին հարցին, Թուրքիայի պետնախարարը պարզաբանել է , որ իր երկրի վարչապետն աջակցում է վավարացման գործընթացին, սակայն նա այդ հարցի վերաբերյալ խորհրդարանում սպասում է կոշտ քննարկումների։ Ըստ «Trend»-ի

No comments: