Tert.am. 11-1-2010- Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը Tert.am-ի խնդրանքով գնահատել է Դաշնակցության և մի շարք կուսակցությունների այսօրվա հանրահավաքը` նշելով, որ բողոքի ակցիան նախաձեռնած կուսակցությունները ընտրել են պայքարի ամենաանարդյունավետ ձևը, քանի որ, ըստ նրա, խնդիրը ու դրա լուծումը ոչ թե Արձանագրությունների տեքստի կամ վավերացման մեջ է, այլ իշխանությունների, որոնք ի վիճակի չեն վերահսկել հայ-թուրքական գործընթացը։
Շարունակելով` Իգիթյանը նկատել է, թե կուսակցությունների բողոքը պետք է ուղղված լիներ ոչ թե Արձանագրություններում ինչ-որ մի ստորակետ կամ բառ փոխելուն, այլ հիմնական պատճառին, այն է` երկրի ժողովրդավարացմանը, ինչպես նաև իշխանություններին, որոնք ի վիճակի չեն վերահսկելու այնպիսի կարևոր գործընթաց, ինչպիսին է հայ-թուրքական հաշտեցման գործընթացը։
ՀՀՇ վարչության անդամը կարծիք է հայտնել, թե իշխանություններն ի վիճակի չեն վերահսկելու հայ-թուրքական կարգավորման գործընթացը ոչ միայն այն պատճառով, որ չունեն լեգիտիմություն, այլև այն պատճառով, որ նրանք չունեն քաղաքական բավականաչափ գիտելիքներ։ Ըստ նրա, լեգիտիմության պակասի պատճառով Հայաստանի իշխանությունները չեն կարող պայքարել արտաքին ուժերի դեմ, որոնք շահագրգիռ են կողմերի հաշտեցման հարցում, մինչդեռ Թուրքիան, ըստ Իգիթյանի, այս հարցում շատ ավելի շահավետ դիրքում է գտնվում։Monday, January 11, 2010
Իշխանությունները ի վիճակի չեն վերահսկել հայ-թուրքական կարգավորման գործընթացը. Իգիթյան
Tert.am. 11-1-2010- Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը Tert.am-ի խնդրանքով գնահատել է Դաշնակցության և մի շարք կուսակցությունների այսօրվա հանրահավաքը` նշելով, որ բողոքի ակցիան նախաձեռնած կուսակցությունները ընտրել են պայքարի ամենաանարդյունավետ ձևը, քանի որ, ըստ նրա, խնդիրը ու դրա լուծումը ոչ թե Արձանագրությունների տեքստի կամ վավերացման մեջ է, այլ իշխանությունների, որոնք ի վիճակի չեն վերահսկել հայ-թուրքական գործընթացը։
Շարունակելով` Իգիթյանը նկատել է, թե կուսակցությունների բողոքը պետք է ուղղված լիներ ոչ թե Արձանագրություններում ինչ-որ մի ստորակետ կամ բառ փոխելուն, այլ հիմնական պատճառին, այն է` երկրի ժողովրդավարացմանը, ինչպես նաև իշխանություններին, որոնք ի վիճակի չեն վերահսկելու այնպիսի կարևոր գործընթաց, ինչպիսին է հայ-թուրքական հաշտեցման գործընթացը։
ՀՀՇ վարչության անդամը կարծիք է հայտնել, թե իշխանություններն ի վիճակի չեն վերահսկելու հայ-թուրքական կարգավորման գործընթացը ոչ միայն այն պատճառով, որ չունեն լեգիտիմություն, այլև այն պատճառով, որ նրանք չունեն քաղաքական բավականաչափ գիտելիքներ։ Ըստ նրա, լեգիտիմության պակասի պատճառով Հայաստանի իշխանությունները չեն կարող պայքարել արտաքին ուժերի դեմ, որոնք շահագրգիռ են կողմերի հաշտեցման հարցում, մինչդեռ Թուրքիան, ըստ Իգիթյանի, այս հարցում շատ ավելի շահավետ դիրքում է գտնվում։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment