7Or.am. 13-1-2010- Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը Թուրքիայի դեսպանի հետ կապված միջադեպի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։ Այալոնը խոստացել է ապագայում կիրառել «ավելի ընդունելի դիվանագիտական միջոցներ»։ Հիշեցնենք, որ Իսրայելի փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանին հրավիրել էր քննարկելու թուրքական հեռուստաընկերությամբ ցուցադրվող «հակաիսրայելական» սերիալը։ Այալոնը Թուրքիայի դեսպանին նախ ստիպել է երկար ժամանակ սպասել իր աշխատասենյակի դռան հետևում, այնուհետև թուրքին նստեցրել է ցածր բազմոցի վրա՝ անձամբ նստելով բարձր աթոռին։ Հրավիրելով լրագրողներին և ցուցադրաբար հրաժարվելով դեսպանի հետ ձեռքսեղմումից՝ Այալոնը եբրայերեն ասել է. «Գլխավորը՝ որ նա հասկանա, որ մենք նստած ենք իրենից բարձր, որ ես չեմ ժպտում, և որ այս սենյակում իսրայելական դրոշից բացի այլ դրոշ չկա»։
Իսրայելի փոխարտգործնախարարը նաև հայտարարել է, որ ամեն երկիր պետք է իմանա իր տեղը։ Այս դեպքից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն ոչ միայն հետ է կանչել իր դեսպանին, այլ նաև նրան նկատողություն է արել։«Հակաիսրայելական դրսևորումների դեմ բողոքը շարունակում է մնալ ուժ մեջ։ Սակայն օտարերկրյա դեսպաններին վիրավորելը իմոճը չէ, և ապագայում ես իմ դիրքորոշումը կարտահայտեմ ավելի ընդունելի դիվանագիտական միջոցներով»,-ասված ՝ Իսրայելի փոխարտգործնախարարի հայտարարության մեջ։Wednesday, January 13, 2010
Իսրայելի ԱԳՆ-ն ներողություն է խնդրել Թուրքիայի դեսպանի հետ կապված միջադեպի համար
7Or.am. 13-1-2010- Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը Թուրքիայի դեսպանի հետ կապված միջադեպի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։ Այալոնը խոստացել է ապագայում կիրառել «ավելի ընդունելի դիվանագիտական միջոցներ»։ Հիշեցնենք, որ Իսրայելի փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանին հրավիրել էր քննարկելու թուրքական հեռուստաընկերությամբ ցուցադրվող «հակաիսրայելական» սերիալը։ Այալոնը Թուրքիայի դեսպանին նախ ստիպել է երկար ժամանակ սպասել իր աշխատասենյակի դռան հետևում, այնուհետև թուրքին նստեցրել է ցածր բազմոցի վրա՝ անձամբ նստելով բարձր աթոռին։ Հրավիրելով լրագրողներին և ցուցադրաբար հրաժարվելով դեսպանի հետ ձեռքսեղմումից՝ Այալոնը եբրայերեն ասել է. «Գլխավորը՝ որ նա հասկանա, որ մենք նստած ենք իրենից բարձր, որ ես չեմ ժպտում, և որ այս սենյակում իսրայելական դրոշից բացի այլ դրոշ չկա»։
Իսրայելի փոխարտգործնախարարը նաև հայտարարել է, որ ամեն երկիր պետք է իմանա իր տեղը։ Այս դեպքից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն ոչ միայն հետ է կանչել իր դեսպանին, այլ նաև նրան նկատողություն է արել։«Հակաիսրայելական դրսևորումների դեմ բողոքը շարունակում է մնալ ուժ մեջ։ Սակայն օտարերկրյա դեսպաններին վիրավորելը իմոճը չէ, և ապագայում ես իմ դիրքորոշումը կարտահայտեմ ավելի ընդունելի դիվանագիտական միջոցներով»,-ասված ՝ Իսրայելի փոխարտգործնախարարի հայտարարության մեջ։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment