News.am.13-1-2010- Իրանի խորհրդարանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը: Թեհրանի եւ Լոնդոնի միջեւ հարաբերությունները խզելու վերաբերյալ օրինագծի տակ իրենց ստորագրությունն են դրել Իրանի խորհրդարանի 36 պատգամավորներ, հաղորդում է «Մեհր» գործակալությունը: Ներկայումս նախագիծը քննարկվում է արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանձնաժողովում, որից հետո այն դրվելու է քվեարկության:
Նախագծում նշվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մեծ Բրիտանիան միջամտել է Իրանի ներքին գործերին, 1953 թվականին առնչություն է ունեցել Մուսադդիգի կառավարությունը գահընկեց անելուն:
Ավելի վաղ, Իրանի պաշտոնական դեմքերը բազմիցս մեղադրել են Մեծ Բրիտանիային՝ Իրանի ներքին գործերին միջամտելու մեջ: 2009 թվականի հունիսի 12-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Իրանի իշխանությունները լրտեսության եւ ներքին իրադրությունը ապակայունացնելու փորձերի մեղադրանքներով ձերբակալվել են Բրիտանիայի դեսպանատան մի քանի իրանցի աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո դրանց արդյունքները չեղյալ համարելու պահանջով բողոքի գործողություններ տեղի ունեցան, որի արդյունքում սպանվեցին մի քանի տասնյակ ցուցարարներ: Պաշտոնական Թեհրանը այն ժամանակ եւ հիմա մեղադրում է Մեծ Բրիտանիային` երկրի ներսում ճգնաժամը խորացնելու փորձերի համար:Wednesday, January 13, 2010
Իրանի խորհրդարանը քննարկում է Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը
News.am.13-1-2010- Իրանի խորհրդարանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը: Թեհրանի եւ Լոնդոնի միջեւ հարաբերությունները խզելու վերաբերյալ օրինագծի տակ իրենց ստորագրությունն են դրել Իրանի խորհրդարանի 36 պատգամավորներ, հաղորդում է «Մեհր» գործակալությունը: Ներկայումս նախագիծը քննարկվում է արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանձնաժողովում, որից հետո այն դրվելու է քվեարկության:
Նախագծում նշվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մեծ Բրիտանիան միջամտել է Իրանի ներքին գործերին, 1953 թվականին առնչություն է ունեցել Մուսադդիգի կառավարությունը գահընկեց անելուն:
Ավելի վաղ, Իրանի պաշտոնական դեմքերը բազմիցս մեղադրել են Մեծ Բրիտանիային՝ Իրանի ներքին գործերին միջամտելու մեջ: 2009 թվականի հունիսի 12-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Իրանի իշխանությունները լրտեսության եւ ներքին իրադրությունը ապակայունացնելու փորձերի մեղադրանքներով ձերբակալվել են Բրիտանիայի դեսպանատան մի քանի իրանցի աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո դրանց արդյունքները չեղյալ համարելու պահանջով բողոքի գործողություններ տեղի ունեցան, որի արդյունքում սպանվեցին մի քանի տասնյակ ցուցարարներ: Պաշտոնական Թեհրանը այն ժամանակ եւ հիմա մեղադրում է Մեծ Բրիտանիային` երկրի ներսում ճգնաժամը խորացնելու փորձերի համար:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment