Wednesday, January 13, 2010

Իրանը կկրկնապատկի գազի արդյունահանումը

Aysor.am. 13-1-2010- Իրանն առաջիկա հինգ տարիներին ծրագրում է կրկնապատկել գազի արդյունահանման ծավալները` հասցնելով այդ ցուցանիշն օրական 1 մլրդ խ/մ-ի, իսկ նավթի օրական արդյունահանումը ավելացնել 1 մլն բարելով` հասցնելով այդ ցուցանիշը 5 մլն բարելի, այսօր հայտարարել է Իրանի նավթի փոխնախարարՆոհրեկար Շիրազին: Նրա խոսքերով, այս ցուցանիշին երկիրը ծրագրում է հասցնել սոցիալ-տնտեսական հնգամյա ծրագրի իրագործման հաշվին, որը կսկսի գործել երկու ամսից: Ներկայում Իրանն օրական արդյունահանում է 600 մլն խ/մ գազ և ավելի քան 4 մլն բարել նավթ օրական: Փոխնախարարը նկատել է, որ ծրագրի շրջանակներում նաև նախատեսվում է նավթամշակման և նավթաքիմիական նոր գործարանների շինարարություն: Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայում Իրանից օրական ներկրում է 2 մլն խ/մ գազ:

No comments: