Friday, January 15, 2010

Հայ-թուրքական մերձեցումը կարող է Ադրբեջանի ռազմական արկածախնդրության պատճառը դառնալ

/PanARMENIAN.Net/ 14.01.2010 - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ժամանակ հայկական կողմը պետք է պատրաստ լինի փոխզիջումներին»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նշեց Գլոբալիզացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Գրիգորյանի խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պայմաններում Ադրբեջանը կարող է ԼՂՀ դեմ ռազմական արկածախնդրության դիմել, քանի որ հայ-թուրքական մերձեցումն իր շահերից չէ բխում: «Այս իմաստով հայկական կողմիղ զիջում կլինի այն հանգամանքը, որ Հայաստանը չի նվաճելու Գյանջան, այլ միայն պաշտպանելու է ԼՂՀ շուրջ ազատագրված տարածքների սահմանները»,- նկատեց փորձագետը: Նա նկատեց նաեւ, որ կարճաժամկետ հեռանկարում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում Հայաստանն ու Ադրբեջանը դժվար փե ընդհանուր համաձայնության գան: «Բացի դրանից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է հարմար առիթ դառնալ Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ ռազմական գործողությունների վերսկսման համար»,- ընդգծեց Ստեփան Գրիգորյանը:

No comments: