Wednesday, January 13, 2010

Էրդողանը «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը» թեմայով ելույթ է ունեցել Մոսկվայի պետական համալսարանում

Panorama.amղ 13-1-2010- Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստան գտնվող Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը» խորագրով ելույթ է ունեցել: Թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի էլ-կայքը տեղեկացնում է, որ Էրդողանը խոսել է Թուրքիայի եվրաանդամակցության, Կիպրոսի հիմնախնդրի, Իրանի, Իրաքի և Սիրիայի հետ կապված մի շարք հարցերի մասին: Նույն աղբյուրի համաձայն` Թուրքիայի վարչապետը չի անդրադարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին: Էրդողանը վերահաստատել է Անկարայի վճռականությունը եվրաանդամակցության հարցում և շեշտել, որ այլընտրանքային ոչ մի տարբերակ` բացի լիիրավ անդամակցությունից, Թուրքիայի համար ընդունելի չէ: Թուրքիայի կառավարության ղեկավարը ընդգծել է, որ իր երկիրն աստիճանաբար մերձենում է հարևաններ պետությունների հետ: Մասնավորապես նա հիշեցրել է կարճ ժամանակահատվածում Իրաքի հետ 48 և Սիրիայի հետ կնքված 51 պայմանագրերի, փոխադարձաբար վիզային ռեժիմների վերացման մասին: Կիպրական հարցի առնչությամբ էլ Էրդողանն ասել է, որ 2010 թվականը, հավանաբար, լինելու է Կիպրոսի հարցի լուծման տարի:

No comments: