Aysor.am. 13-1-2010- Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայաստանյան իր գործընկեր Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատեց երկու երկրների միջև հարաբերությունների ռազմավարական բնույթը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
«Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Բացի այդ, հանդիպման ընթացքում քննարկվել է ՌԴ ՊՆ բուհերում հայաստանյան զինվորականների ուսուցման խնդիրը»,- հայտնել է Ռուսաստանի պաշտպանության մամլո խոսնակ Իրինա Կովալչուկը:
Wednesday, January 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment