Saturday, January 16, 2010

Էջմիածնի համար անընդունելի է «Սուրբ խաչ» եկեղեցու բացումը խաչով կամ առանց խաչի

News.am. 15-1-2010- Հայ առաքելական եկեղեցու համար անընդունելի է Թուրքիայում «Սուրբ Խաչ» եկեղեցու բացումը, հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ եկեղեցին չի օգտագործվելու կրոնական արարողությունների համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Մայր Աթոռի մամլո դիվանի ղեկավար Տեր Վահրամ Մելիքյանը: Նրա խոսքով, պաշտոնական Էջմիածնի դիրքորոշումը մնում է անփոփոխ, բացել եկեղեցին զբոսաշրջիկներ ներգրավելու համար անընդունելի է սրբավայրի նկատմամբ: «Երբ տեղեկություն եկավ, որ եկեղեցին վերանորոգվել է եւ գործելու է թանգարանի կարգավիճակում, Էջմիածինը հայտնեց այդ քայլի անընդունելիության մասին»,- նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ պաշտոնական տեսակետը չի փոխվել այդ ժամանակվանից, ու նշանակություն չունի՝ եկեղեցու վրա խաչ կդնե՞ն, թե՞ ոչ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թուրքիայի զբոսաշրջության եւ մշակույթի նախարարությունը չի բավարարել Վանի նահանգապետի դիմումը՝ «Սուրբ Խաչ» եկեղեցու վրա խաչ տեղադրելու եւ այնտեղ կրոնական արարողություններ անցկացնելու վերաբերյալ:

No comments: