Aysor.am. 17-2-2010- «Մեր տարածաշրջանում չպետք է կրկնվեն ողբերգությունները, բախումները: Մենք ցանկանում ենք, որ Մերձավոր Արևելքը դառնա այնպիսի տարածաշրջան, որը զարգանում է տնտեսական համագործակցության շնորհիվ, և որտեղ մշակույթների ու էթնիկ խմբավորումների միջև տեղ է գտնում քաղաքական երկխոսությունը», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն` Իրան կատարած այցի ընթացքում այդ երկրի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ հանդիպումից հետո:
Ինչպես հաղորդում է TRT-Russian-ը, Թեհրան կատարած այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիին և իր իրանցի պաշտոնակից Մանուչեհր Մոթթաքիին:
Դավութօղլուի և Մոթթաքիի համատեղ մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությանը, որով Թուրքիան պատրաստակամություն է հայտնում «միջուկային վառելիքի փոխանակման հարցում հանդես գալ որպես միջնորդ»:Wednesday, February 17, 2010
Դավութօղլու. Մեր տարածաշրջանում չպետք է կրկնվեն ողբերգությո
Aysor.am. 17-2-2010- «Մեր տարածաշրջանում չպետք է կրկնվեն ողբերգությունները, բախումները: Մենք ցանկանում ենք, որ Մերձավոր Արևելքը դառնա այնպիսի տարածաշրջան, որը զարգանում է տնտեսական համագործակցության շնորհիվ, և որտեղ մշակույթների ու էթնիկ խմբավորումների միջև տեղ է գտնում քաղաքական երկխոսությունը», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն` Իրան կատարած այցի ընթացքում այդ երկրի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ հանդիպումից հետո:
Ինչպես հաղորդում է TRT-Russian-ը, Թեհրան կատարած այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիին և իր իրանցի պաշտոնակից Մանուչեհր Մոթթաքիին:
Դավութօղլուի և Մոթթաքիի համատեղ մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությանը, որով Թուրքիան պատրաստակամություն է հայտնում «միջուկային վառելիքի փոխանակման հարցում հանդես գալ որպես միջնորդ»:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment