Wednesday, February 17, 2010

Ահմադինեժադը վճռական է տրամադրված

Իրանը կպատասխանի պատժամիջոցների կիրառման յուրաքանչյուր փորձի, հայտարարել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: «Եթե որևէ մեկն Իրանի դեմ է գործում, նա կտրուկ պատասխան կստանա և կզղջա»,- ասել է նախագահը: Նա նաև վստահեցրել է, որ պատժամիջոցները որևէ վնաս չեն կարող հասցնել երկրին` միաժամանակ ընդգծելով, որ իրենք պատրաստ են միջուկային վառելիք փոխանակել մինչև անգամ ԱՄՆ-ի հետ, եթե գործընթացը լինի համաժամանակյա:

No comments: