/PanARMENIAN.Net/ 22.03.2010 - Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) «Ապրիլի 24» կոմիտեն եւ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը ծրագրում են ապրիլի 20-ին «Հոլանդահայ համագործակցող կազմակերպություններ» անվան տակ Het Plein հրապարակում ցույց կազմակերպել Հայոց ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net -ի ստացած FAON հայտարարության մեջ, այդ կապակցությամբ Ֆեդերացիան կոչ է անում Նիդեռլանդների բոլոր հայկական կառույցներին եւ ամբողջ հոլանդահայությանը, որ միասնաբար զանգվածային ցույցի միջոցով զորացնեն պահանջը Թուրքիայից` ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ Նիդեռլանդների կառավարությունից` իրագործել Ռոուվուտի առաջարկությունը, որը միաձայն ընդունվել է Նիդեռլանդների խորհրդարանի կողմից 2004 թվականին:
«Հույժ կարեւոր է, որպեսզի հոլանդահայությունը միակամ իր սարսափը արտահայտի Հայոց ցեղասպանության եւ այն փաստի նկատմամբ, որ Թուրքիան 95 տարի հետո գարշելի կերպով հերքում եւ նսեմացնում է ցեղասպանության եղելությունը, իսկ այդ մասին Թուրքիայում խոսելն անգամ դեռեւս համարվում է քրեական հանցանք: Չնայած, որ Հայոց ցեղասպանությունը լայն ճանաչում է գտել, միջազգային հասարակայնությունը չի կարողացել աներկբա Թուրքիային հստակորեն ասել, որ հերքման եւ նսեմացման գործելակերպն ընդունելի չէ եւ դրա դեմ համապատասխան միջոցներ չի կիրառել»,- ասվում է FAON հայտարարության մեջ:
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ընդգծում է, որ համաշխարհային հասարակության այս իսկ կեցվածքն էր, որ պարարտ հող ստեղծեց 1915 թ. եղեռնագործության համար` աշխարհի բաց աչքերի առջեւ:
Ցույցի ժամանակ մասնակիցներն Անկարայից կպահանջեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բացի դրանից, ցուցարարները մտադիր են Նիդեռլանդների իշխանություններից պահանջել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող կառուցել միջազգային օրենքի քաղաք Հաագայում:
Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը:Tuesday, March 23, 2010
Նիդեռլանդների հայերը Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված ցույց կանցկացնեն
/PanARMENIAN.Net/ 22.03.2010 - Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) «Ապրիլի 24» կոմիտեն եւ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը ծրագրում են ապրիլի 20-ին «Հոլանդահայ համագործակցող կազմակերպություններ» անվան տակ Het Plein հրապարակում ցույց կազմակերպել Հայոց ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net -ի ստացած FAON հայտարարության մեջ, այդ կապակցությամբ Ֆեդերացիան կոչ է անում Նիդեռլանդների բոլոր հայկական կառույցներին եւ ամբողջ հոլանդահայությանը, որ միասնաբար զանգվածային ցույցի միջոցով զորացնեն պահանջը Թուրքիայից` ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ Նիդեռլանդների կառավարությունից` իրագործել Ռոուվուտի առաջարկությունը, որը միաձայն ընդունվել է Նիդեռլանդների խորհրդարանի կողմից 2004 թվականին:
«Հույժ կարեւոր է, որպեսզի հոլանդահայությունը միակամ իր սարսափը արտահայտի Հայոց ցեղասպանության եւ այն փաստի նկատմամբ, որ Թուրքիան 95 տարի հետո գարշելի կերպով հերքում եւ նսեմացնում է ցեղասպանության եղելությունը, իսկ այդ մասին Թուրքիայում խոսելն անգամ դեռեւս համարվում է քրեական հանցանք: Չնայած, որ Հայոց ցեղասպանությունը լայն ճանաչում է գտել, միջազգային հասարակայնությունը չի կարողացել աներկբա Թուրքիային հստակորեն ասել, որ հերքման եւ նսեմացման գործելակերպն ընդունելի չէ եւ դրա դեմ համապատասխան միջոցներ չի կիրառել»,- ասվում է FAON հայտարարության մեջ:
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ընդգծում է, որ համաշխարհային հասարակության այս իսկ կեցվածքն էր, որ պարարտ հող ստեղծեց 1915 թ. եղեռնագործության համար` աշխարհի բաց աչքերի առջեւ:
Ցույցի ժամանակ մասնակիցներն Անկարայից կպահանջեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բացի դրանից, ցուցարարները մտադիր են Նիդեռլանդների իշխանություններից պահանջել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող կառուցել միջազգային օրենքի քաղաք Հաագայում:
Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը:
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment