Tuesday, March 23, 2010

Թուրքիան սկսել է վնասել ինքն իրեն. Ջեյմս Հոլմս

Tert.am. 22-3-2010- Ամերիկա-թուրքական խորհրդի (ATC) նախագահ, Անկարայում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջեյմս Հոլմսը, քննադատելով խորհրդի նիստին չմասնակցելու Թուրքիայի որոշումը, հայտարարել է, որ Անկարան ստեղծված իրավիճակում սկսել է վնասել ինքն իրեն: «Այդ համաժողովն իրականացվում է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման նպատակով, սակայն կողմերից մեկը որոշել է չմասնակցել դրան: Ստեղծված իրավիճակում Թուրքիան սկսել է վնասել ինքն իրեն: Դեսպան Նամըք Թանը պետք է վերադառնա Վաշինգտոն»,- Hurriyet օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Հոլմսը: Հիշեցնենք, որ թուրքական կողմը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի ընդունմանը հակազդելու նպատակով օրերս որոշում կայացրեց չմասնակցել թուրք-ամերիկյան հարաբերությունները խորհրդանշող կարևորագույն կառույցներից մեկը հանդիսացող ATC-ի ամենամյա համաժողովին:

No comments: