/PanARMENIAN.Net/ 22.03.2010 - Խոսելով իբրեւ թե ծանր դրության մեջ հայտնված ու Թուրքիա եկած հայերի մասին` պարոն Էրդողանը մոռանում է աշխարհի տարբեր երկրներ իրենց հանապազօրյա հացը վաստակելու նպատակով մեկնած միլիոնավոր թուրք միգրանտների առկայության մասին: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե ինքը սպառնացել է Թուրքիայից հայերին բռնի տեղահանել` իբրեւ թե միջազգային հանրության ուշադրությունը Թուրքիայում գտնվող ապօրինի հայ միգրանտների վրա գրավելու համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
«Ցավում եմ, որ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայերի ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին ժամանակակից Թուրքիայի Հանրապետության իշխանությունները, խոսելով հայերի բռնահանումների մասին, շարունակում են առաջնորդվել ոչ թե եվրոպական, այլ Օսմանյան կայսրության արժեքային համակարգով»,-ասել է Արման Կիրակոսյանը:Tuesday, March 23, 2010
Թուրքիայի իշխանությունները շարունակում են առաջնորդվել Օսմանյան կայսրության արժեքային համակարգով
/PanARMENIAN.Net/ 22.03.2010 - Խոսելով իբրեւ թե ծանր դրության մեջ հայտնված ու Թուրքիա եկած հայերի մասին` պարոն Էրդողանը մոռանում է աշխարհի տարբեր երկրներ իրենց հանապազօրյա հացը վաստակելու նպատակով մեկնած միլիոնավոր թուրք միգրանտների առկայության մասին: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե ինքը սպառնացել է Թուրքիայից հայերին բռնի տեղահանել` իբրեւ թե միջազգային հանրության ուշադրությունը Թուրքիայում գտնվող ապօրինի հայ միգրանտների վրա գրավելու համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
«Ցավում եմ, որ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայերի ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին ժամանակակից Թուրքիայի Հանրապետության իշխանությունները, խոսելով հայերի բռնահանումների մասին, շարունակում են առաջնորդվել ոչ թե եվրոպական, այլ Օսմանյան կայսրության արժեքային համակարգով»,-ասել է Արման Կիրակոսյանը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment