Tuesday, March 23, 2010

Հիլարի Քլինթոն. ԱՄՆ համարձակ պատժամիջոցներ է պատրաստում Իրանի համար

News.am. 22-3-2010- Իրանի ղեկավարությունը վտանգ է ներկայացնում ինչպես իր երկրի ժողովրդի, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրների համար։ Մարտի 22-ին, ելույթ ունենալով հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի խորհրդաժողովում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Նրա խոսքով, ԱՄՆ վարչակազմը ներկայումս աշխատում է նոր, համարձակ պատժամիջոցների ծրագրի վրա, որոնք կիրառվելու են Իրանի դեմ, որպեսզի ստիպեն իսլամական պետությանը բացահայտելու իր միջուկային ծրագրի մանրամասները։ Այն դեպքում, եթե Իրանը հրաժարվի ապացուցել, որ միջուկային ծրագիրը խաղաղ նպատակների համար է, Քլինթոնը խոստանում է, որ դա «լուրջ հետւանքներ» կունենա Իրանի համար։ Lenta.ru-ի հաղորդմամբ, Քլինթոնը նշել է նաեւ, որ եթե Իրանը իր տրամադրության տակ ունենա միջուկային զենք, ապա դա կապակայունացնի իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ խթան կդառնա միջազգային ահաբեկիչների համար։

No comments: