News.am. 24-4-2010- Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ արխիվային փաստաթղթեր կան Ավստրալիայի արխիվում: Այս մասին տեղեկացնում է Тhe Weekend Australian թերթը` նշելով, որ չնայած Թուրքիան շարունակում է մերժել, որ 1915-1923 թվականներին այդ երկրում հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրագործվել, սակայն այդ մասին արխիվային փաստաթղթեր կան Ավստրալիայի պահոցներում, որոնք հիմնականում Առաջին Համաշխարհային պատերազմում Թուրքիայում գերեվարված ավստրալիացի զինվորներն են փոխանցել: Թերթը տեղեկացնում, որ ներկայումս Ավստրալիայում 1915-1923թթ.-ին Թուրքիայում կատարված ցեղասպանությունից փրկված 3 հայ է կենդանի մնացել:
Ավստրալիայի Բենելոնգ շրջանի լեյբորիստական կուսակցությունից պատգամավոր Մաքսին Մըքքյուն նախորդ ամսին Ավստրալիայի պառլամենտում իր ելույթում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մըքքյուի ներկայացրած շրջանում ազգությամբ հայ բազմաթիվ ընտրողներ կան: Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ, հայկական ծագումով Ջո Հոքքին Тhe Weekend Australian-ին տված հարցազրույցում նշել է, որ Հայոց ցեղասպանության չլուծված հարցը կշարունակի ազդեցություն ունենալ ժամանակակից Թուրքիայի եւ Ավստրալիայի հարաբերությունների վրա:
Միեւնույն ժամանակ The Australian կայքը տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության հարցում Ավստրալիայի դաշնային կառավարության նկատմամբ ճնշումներ են գործադրվում:Saturday, April 24, 2010
Тhe Weekend Australian. 1915թ. Ցեղասպանության վերաբերյալ Ավստրալիայի արխիվներում բազմաթիվ վկայություններ կան
News.am. 24-4-2010- Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ արխիվային փաստաթղթեր կան Ավստրալիայի արխիվում: Այս մասին տեղեկացնում է Тhe Weekend Australian թերթը` նշելով, որ չնայած Թուրքիան շարունակում է մերժել, որ 1915-1923 թվականներին այդ երկրում հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրագործվել, սակայն այդ մասին արխիվային փաստաթղթեր կան Ավստրալիայի պահոցներում, որոնք հիմնականում Առաջին Համաշխարհային պատերազմում Թուրքիայում գերեվարված ավստրալիացի զինվորներն են փոխանցել: Թերթը տեղեկացնում, որ ներկայումս Ավստրալիայում 1915-1923թթ.-ին Թուրքիայում կատարված ցեղասպանությունից փրկված 3 հայ է կենդանի մնացել:
Ավստրալիայի Բենելոնգ շրջանի լեյբորիստական կուսակցությունից պատգամավոր Մաքսին Մըքքյուն նախորդ ամսին Ավստրալիայի պառլամենտում իր ելույթում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մըքքյուի ներկայացրած շրջանում ազգությամբ հայ բազմաթիվ ընտրողներ կան: Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ, հայկական ծագումով Ջո Հոքքին Тhe Weekend Australian-ին տված հարցազրույցում նշել է, որ Հայոց ցեղասպանության չլուծված հարցը կշարունակի ազդեցություն ունենալ ժամանակակից Թուրքիայի եւ Ավստրալիայի հարաբերությունների վրա:
Միեւնույն ժամանակ The Australian կայքը տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության հարցում Ավստրալիայի դաշնային կառավարության նկատմամբ ճնշումներ են գործադրվում:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment