Sunday, April 25, 2010

Եթե Թուրքիան չի ընդունում, ուրեմն ընդունակ է կրկնել. Հայաստանի եզդիների առաջնորդ

Tert.am. 24-4-2010- Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը վնասում է այդ երկրին: Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նման կարծիք հայտնեց աշխարհի և Հայաստանի եզդիների առաջնորդ Ազիզ Թամոյանը: «Թուրքիան այսօր ժխտողական քաղաքականություն է վարում, դա ճիշտ չէ: Ինչպե՞ս կարող է նա կոծկել այս փաստը, այն, որ 1915թ. 1,5 մլն հայ, 500 հազ. եզդի ֆիզիկապես կոտորվեցին, այսպես կոչված, Թուրքիայի տարածքում: Դրանք հայկական տարածքներն են, որտեղից հայերը հեռացան»,- նշեց Թամոյանը: Թամոյանը Թուրքիային կոչ է անում ընդունել իր նախնիների կատրած հանցագործությունը: «Եթե նրանք չեն ընդունում, ուրեմն ընդունակ են այս եղերագործությունը կրկնելու: Մենք էլ հայերի հետ միասին պետք է ամբողջ աշխարհին կոչ անենք` ստիպել Թուրքիային՝ ընդունելու այդ ծանր հանցագործությունը»,- ասաց նա:

No comments: