
«ԱԶԳ», 24-04-2010- Ապրիլի 26-27-ին Բաքվում կայանալիք միջկրոնական գագաթաժողովի շրջանակներում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:
«Ազգի» հեռախոսազրույցում Մայր աթոռ Ս. Էջմիածնի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ Ալիեւը եւ Գարեգին Երկրորդը կունենան առանձնազրույց:
Ներկայացնելով Բաքվում կայանալիք հանդիպումներըՙ Մելիքյանն ասաց, որ Գարեգին Երկրորդը կմասնակցի գագաթաժողովին մասնակից հոգեւորականների համար կազմակերպվելիք Ադրբեջանի նախագահի ընդունելությանը: Կաթողիկոսը կմասնակցի նաեւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքի, վրաց պատրիարքի եւ Ադրբեջանի կրոնական առաջնորդի միջեւ կայանալիք քառակողմ հանդիպմանը, որի ավարտին կստորագրվի տարածաշրջանի տարբեր խնդիրների վերաբերյալ համատեղ հայտարարություն: Թեեւ վերջին պահին տեղեկացանք, Կիրիլ պատրիարքը հիվանդության պատճառով կարող է ներկա չգտնվել հանդիպմանը:
No comments:
Post a Comment