Monday, April 5, 2010

Իրանցի ոստիկանները ձերբակալել են ադրբեջանցի ցուցարարներին

Aysor.am.5-4-2010- Իրանցի ոստիկանները արցունքաբեր գազի օգտագործմամբ Ուրմիա լճի շրջակայքում` Շահիդ Քալանաթարի կամրջի մոտ, ցրել են ադրբեջանցի ցուցարարներին: Այդ մասին հաղորդում է իրանական «www.emruznews.com» կայքը` նշելով, որ 100 ադրբեջանցի ցուցարարներ ձերբակալված են: Ադրբեջանի քաղաքացիները հավաքվել էին Ուրմիա լճի մոտ` բողոքելու Իրանի իշխանություններին, որպեսզի վերջիններս միջոցներ ձեռնարկեն լիճը բնապահպանական աղետից փրկելու համար: Ցուցարարները վանկարկել են «Կեցցե Ադրբեջանը», «Դպրոցներում թուրքերեն լեզու», «Կեցցե Ադրբեջանը, կորչեն թշնամիները» կարգախոսերը: Հիշեցնենք, որ վերջերս Բաքվում Իրանի դեսպանության առջև Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը (ԱՀԿ) Ուրմիա լճի ջրի նվազման կապակցությամբ ևս կազմակերպել է բողոքի ցույց: ԱՀԿ մշտական խորհրդի նախագահ Աջար Թաղիզադեն հայտարարել է, որ Ուրմիա լճի շրջակա տարածաշրջանը Ադրբեջանի պատմական խորհրդանիշերից մեկն է:

No comments: