Wednesday, April 14, 2010

Քլինթոնն ու Դավութօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները

Tert.am. 14-4-2010- Վաշինգտոնում ընթացող Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինոնն ու Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Ինչպես ավելի ուշ լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջ. Քրոուլին, հանդիպման գլխավոր թեման եղել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, մասնավորապես, քայլերը, որ պետք է իրականացնեն կողմերը այդ գործընթացում առաջըթաց ապահովելու նպատակով: Քրոուլին նաև տեղեկացրել է, որ Քլինթոնը կմասնակցի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիմանը Ըստ պետքարտուղարության խոսնակի՝ արտգործնախարարները բավականաչափ ժամանակ չեն ունեցել Իրանի միջուկային ծրագիրը քննարկելու համար և կհանդիպեն ևս մեկ անգամ, նախքան Դավութօղլուն կվերադառնա Անկարա:

No comments: