Wednesday, May 5, 2010

Անկարայում Ադրբեջանի դեսպանը հերքում է Հայաստանի դեմ ռազմական գործողությունների կանխման մասին «Յենի մուսավաթի» լուրը

News.am. 5-5-2010- Անկարայում Ադրբեջանի դեսպան Զաքիր Հաշիմովը հերքել է նախօրեին ադրբեջանական «Յենի մուսավաթ» թերթի տարածած այն հայտարարությունը, ըստ որի Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայությունը նախորդ տարի կասեցրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ կազմակերպվելիք ռազմական գործողությունները: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, թե լրագրողները գիշերը երազում տեսածները արթնանալուն պես գրում են: «Նման բան գոյություն չունի: Այդ լուրը Ադրբեջանում ծիծաղ է առաջացրել»,-նշել է Հաշիմովը: Նշենք, որ ըստ ադրբեջանական «Յենի մուսավաթ» թերթի` 2009-ին Ադրբեջանը ցանկացել է ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ, սակայն Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայությունը թույլ չի տվել Ալիեւին այն իրականացնելու: Ադրբեջանական պարբերականը այդ ամենը բացատրել է նրանով, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելը լրջորեն կվնասեր հայ-թուրքական հարաբերություններում սկիզբ դրված մթնոլորտին, ինչի պատճառով էլ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայությունը ստիպել է Ալիեւին հրաժարվել այդ մտքից։

No comments: