Ադրբեջանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Թեև 1990-ականներից միջազգային հանրության կողմից չճանաչված հայկական հանրապետությունը դե ֆակտո անկախ է, Բաքուն շարունակում է համարել այն իր տարածքը:
Անցյալ շաբաթ հրապարակված Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունում ասվում է, որ նման ընտրությունների անցկացումը (Ստեփանակերտի կողմից մայիսի 23-ին) «Ադրբեջանի սահմանադրության դրույթների և միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտում է»:
«Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում անցկացվելիք ընտրությունները կարող են համարվել ազատ և արդար միայն այն դեպքում, եթե վտարված ադրբեջանական բնակչությունը վերադառնա շրջան և անմիջականորեն մասնակցի օրինական և ժողովրդավարական հիմքերով քվեարկությանը` հայկական բնակչության հետ հավասար իրավունքներով»,- ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունում:
Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով, որոնցում դատապարտում է ընտրությունների անցկացումը Լեռնային Ղարաբաղում, որը նախկին Խորհրդային Ադրբեջանի` հիմնականում հայերով բնակեցված շրջան էր: Խորհրդային Միության փլուզման հետ միաժամանակ Ղարաբաղն ազատվեց Բաքվի վերահսկողությունից:
Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի կանոնավոր բանակի ու աշխարհազորայինների միջև երեք տարի շարունակվող պատերազմից հետո, որի ընթացքում մոտ 30 000 մարդ է զոհվել, 1994 թ. հրադադար հաստատվեց: Այն ժամանակ, երբ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար հաստատվեց, ղարաբաղյան ուժերը Հայաստանի աջակցությամբ կարողացան իրենց վերահսկողության տակ վերցնել ադրբեջանական յոթ շրջաններ: Նրանք մինչև այսօր շարունակում են իրենց վերահսկողության տակ պահել այդ շրջանները` որպես անվտանգության գոտի:
Ադրբեջանցիների վերադարձն իրենց նախկին բնակավայրեր Ղարաբաղում կամ դրան հարակից շրջաններում առանցքային տարր է, որն առաջարկել են միջազգային միջնորդները Մադրիդյան սկզբունքներում, և որի շուրջ այժմ բանակցում են Բաքվի և Երևանի իշխանությունները: Այս սկզբունքներով նախատեսվում է նաև հայկական ուժերի դուրս բերումը ԼՂ հարակից շրջաններից, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ` նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով: Մադրիդյան սկզբունքները ենթադրում են նաև ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում:Monday, May 17, 2010
Ծանոթ դիրքորոշում. Բաքուն դատապարտում է ղարաբաղյան ընտրությունները
Ադրբեջանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Թեև 1990-ականներից միջազգային հանրության կողմից չճանաչված հայկական հանրապետությունը դե ֆակտո անկախ է, Բաքուն շարունակում է համարել այն իր տարածքը:
Անցյալ շաբաթ հրապարակված Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունում ասվում է, որ նման ընտրությունների անցկացումը (Ստեփանակերտի կողմից մայիսի 23-ին) «Ադրբեջանի սահմանադրության դրույթների և միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտում է»:
«Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում անցկացվելիք ընտրությունները կարող են համարվել ազատ և արդար միայն այն դեպքում, եթե վտարված ադրբեջանական բնակչությունը վերադառնա շրջան և անմիջականորեն մասնակցի օրինական և ժողովրդավարական հիմքերով քվեարկությանը` հայկական բնակչության հետ հավասար իրավունքներով»,- ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունում:
Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով, որոնցում դատապարտում է ընտրությունների անցկացումը Լեռնային Ղարաբաղում, որը նախկին Խորհրդային Ադրբեջանի` հիմնականում հայերով բնակեցված շրջան էր: Խորհրդային Միության փլուզման հետ միաժամանակ Ղարաբաղն ազատվեց Բաքվի վերահսկողությունից:
Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի կանոնավոր բանակի ու աշխարհազորայինների միջև երեք տարի շարունակվող պատերազմից հետո, որի ընթացքում մոտ 30 000 մարդ է զոհվել, 1994 թ. հրադադար հաստատվեց: Այն ժամանակ, երբ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար հաստատվեց, ղարաբաղյան ուժերը Հայաստանի աջակցությամբ կարողացան իրենց վերահսկողության տակ վերցնել ադրբեջանական յոթ շրջաններ: Նրանք մինչև այսօր շարունակում են իրենց վերահսկողության տակ պահել այդ շրջանները` որպես անվտանգության գոտի:
Ադրբեջանցիների վերադարձն իրենց նախկին բնակավայրեր Ղարաբաղում կամ դրան հարակից շրջաններում առանցքային տարր է, որն առաջարկել են միջազգային միջնորդները Մադրիդյան սկզբունքներում, և որի շուրջ այժմ բանակցում են Բաքվի և Երևանի իշխանությունները: Այս սկզբունքներով նախատեսվում է նաև հայկական ուժերի դուրս բերումը ԼՂ հարակից շրջաններից, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ` նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով: Մադրիդյան սկզբունքները ենթադրում են նաև ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment