Tuesday, May 25, 2010

ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է «ՎՃՌՈՐՈՇ» ՄԱՐՏԻՆ

«Առավոտ» 22,5,2010- «Ղարաբաղյան նոր պատերազմի դեպքում Հայաստանը պարտություն կկրի»,- ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, երեկ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: «Մենք վստահ ենք մեր զինուժի եւ զինվորների մարտական պատրաստվածության մեջ»,- պնդել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մամուլի խոսնակ Էլդար Սաբիօղլուն՝ հակամարտության առաջին գիծ լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների հետ կատարած այցելության ժամանակ: «Մենք կշարունակենք զինել մեր բանակը այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի ազատագրել Ադրբեջանի գրավյալ տարածքները»,- պնդել է ադրբեջանցի պաշտոնյան եւ հավելել, որ Բաքուն պատրաստ է Հայաստանի դեմ վճռորոշ մարտին, տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն:

No comments: