Tuesday, May 25, 2010

Էրդողանը, Պուտինը և Սարգսյանը կհանդիպե՞ն

7or.am25-5-2010- Թուրք-ադրբեջանական մամուլում տեղեկություններ են տարածվել, թե հնարավոր է, հունիսին Սոչիում կայանա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որի ժամանակ պետք է քննարկվի ղարաբաղյան հակամարտության խնդիրը։ «7օր»-ը փորձել է պարզել, թե այդ տեղեկությունները արդյոք համապատասխանո՞ւմ են իրականությանը։ ՀՀ նախագահի մամլո ծառայությունից մեզ տեղեկացրին, որ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան մեկնել է Բելգիա, իսկ իրենք էլ նման տեղեկատվության չեն տիրապետում։

No comments: